211652_close_icon
views-count4882 դիտում article-date 17:57 07-07-2017

Հայկ Ալումյանը կդիմի արդարադատության խորհուրդ. aravot.am

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանը այսօր Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ պատրաստի միջնորդություն էր բերել, բայց չներկայացրեց, քանի որ. «Ես զգացի, որ մեկ այլ ամբաստանյալի պաշտպանի բացակայությամբ ինքը չի քննի այդ ինքնաբացարկի հարցը, ապա ինքնաբացարկի միջնորդության բովանդակությունից մի հատված ստիպված եղա ներկայացնել, որ այդ ձեւով կարողանամ հնչեցնել»: Փաստաբանն ասաց՝ տեղյակ չէ՝ Վահան Շիրխանյանին այսօր բերե՞լ էին դատարան, թե՞ ոչ: Պարոն Ալումյանն ասաց, որ նախագահող դատավոր Բեկթաշյանի հայտարարության վերաբերյալ http://www.aravot.am/2017/07/07/896212/դիմելու է արդարադատության խորհուրդ. «Պարտադիր դիմելու եմ, ոչ միայն այդ հայտարարության, այլեւ մի շարք իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել դատաքննության ժամանակ, որոնցից յուրաքանչյուրը իրենից կոպիտ խախտում է ներկայացնում»: Փաստաբանն ասաց, որ վիճարկելու է նախագահող դատավորի վարքագծի հարցը. «Թատրոնը սկսվում է մուտքի մոտի կախիչից, այսինքն, դատավարության որակի մասին էլ կարող ես դատել սկսած նրանից, թե դատական նիստերի դահլիճը երբ են բացում, ժամը 11-ին կանչում են, 12-ին 15 պակաս բացում: Հետո ասում՝ որ ուշ են սկսում, որովհետեւ պաշտպաններից մեկը չկա, բայց մեղադրողները շատ լավ գիտեին, երբ է սկսվելու, այ որտեղից գիտեին՝ ով էր նրանց ասել, հայտնի չէ, նրանք շատ լավ իրազեկված էին»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/07/07/896272/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր