Բուքմեյքերները «Մանչեսթեր Սիթիին» համարում են ԱՊԼ-ի չեմպիոնի գլխավոր հավակնորդ
Բուքմեյքերական Winline գրասենյակը հրապարակել է 2017/18 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայի հաղթողի հավակնորդների գործակիցները:
Մրցաշարի հավակնորդ է համարվում «Մանչեսթեր Սիթին»՝ 2.80 գործակցով: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» մոտավորապես հավասար գործակիցներ ունեն՝ համապատասխանաբար 4,15 և 4,25:
«Տոտենհեմի» հաղթանակի գործակիցը կազմել է 9,25: Իսկ ահա «Լիվերպուլն» (11,50) և «Արսենալը» (11,70), բուքմեյքերների կարծիքով, Չեմպիոնների լիգայի գոտի չեն մտնի: