ԱՊՀ անդամ-երկրները քննարկել են կենդանիների կատաղություն հետ կապված վտանգները
Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում հուլիսի 5-7-ն անցկացվել է անասնաբուժության ոլորտում ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության միջկառավարական խորհրդի նիստը, որում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Նիստի ընթացքում ներկայացվել է անասնահամաճարակային իրավիճակն ԱՊՀ երկրներում:
Կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են մինչև 2020 թվականը դաբաղ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը՝ համաձայն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների 2014 թվականի մայիսի 30-ի խորհրդի որոշման:
Մասնակիցներն անդրադարձել են նաև կենդանիների կատաղություն հիվանդության հետ կապված վտանգներին և դրա դեմ պայքարի հնարավորություններին՝ քննարկելով մինչև 2025թ. դրա դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ համատեղ նախագիծը:
Միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակները նախապատրաստել են «Անասնաբուժության բնագավառում համագործակցության» վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծ: