«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները
Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. արդյունքները:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան շարադրությունների մրցույթ անվանակարգերով:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է 197 անհատ և կազմակերպություն` աշխարհի 24 երկրից: Մրցանակների և խրախուսական դիպլոմի արժանացել է 177 հայտատու, որից 68-ը արժանացել է մրցանակների` 2 գլխավոր, 66-ը` 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների և 109-ը` խրախուսականի:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում գլխավոր մրցանակի արժանացան Ֆրանսիայի «Հայերի նորություններ» լրատվական կայքը և Ռուսաստանի «Ժամ» ամսագիրը, մրցանակի արժանացան Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթը, Կիպրոսի «Կիպրահայեր» էլեկտրոնային թերթը, Ֆրանսիայի «Ա» ռադիոն և Հունգարիայի «4-րդ ալիք» հայկական հողորդումը: