«Ատլետիկի» խաղացողները մազերը խուզել են՝ աջակցելով քաղցկեղով հիվանդ թիմակցին
Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստները պաշտպան Յերայ Ալվարեսին աջակցություն են հայտնել՝ խուզելով իրենց մազերը: Ալվարեսի մոտ 2016 թվականին քաղցկեղ էր հայտնաբերվել:
2016-ի դեկտեմբերին Յերայի մոտ ախտորոշվել էր ձվարանների քաղցկեղ, որից հետո նա վիրահատվել էր:
Հունիսին ֆուտբոլիստի մոտ բարդություններ էին առաջացել, ինչի առթիվ բժիշկները նրան խորհուրդ էին տվել քիմիաթերապիայի կուրս անցնել: Ալվարեսը առնվազն երեք ամիս չի խաղա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
¡Estamos contigo, @yerayalvarez4 ! #EutsiYeray pic.twitter.com/9MMSP1zrnG
— Athletic Club (@AthleticClub) July 7, 2017