211652_close_icon
views-count7827 դիտում article-date 15:11 08-08-2017

Ժոզե Մոուրինյո. Հուսով եմ, Սուպերգավաթի հաղթողների ուրախությունը դոպինգ-հսկիչները չեն հարամի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթիի հանդիպումից առաջ անդրադարձել է ՈւԵՖԱ-ի դոպինգ-հսկիչներին: Նշենք, որ ավելի վաղ՝ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը դոպինգ-հսկիչին վիրավորելու համար որակազրկվել էր 2 խաղով: «Ոչ, Ֆիլը չի խաղա: Մենք սպասում էինք բացասական պատասխանի՝ մեր բողոքարկումից հետո: Հուսով եմ, որ եթե հաղթող թիմի խաղացողը ցանկանա տոնել, ստանալ իր մեդալը, գավաթը, ուրախանալ թիմակիցների հետ միասին, դոպինգի կոմիտեն նրա մոտ մարդ ուղարկի, ֆուտբոլիստին չեն փակի սենյակում, չեն արգելի նրան այդ բերկրալի պահը վայելել», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր