211652_close_icon
views-count6473 դիտում article-date 18:35 08-08-2017

Օտար դրոշները կհեռացվեն քաղաքային տրանսպորտից

«Հարգելի գործընկեր, Հիշեցնեմ, որ հուլիսի 24-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հղել էի նամակ, որում նշել էի, որ անթույլատրելի է ՀՀ մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտում օտար դրոշների առկայությունը: Երեկ նամակ եմ ստացել, որ դրանք կհեռացվեն քաղաքային տրանսպորտից: Նամակի լուսանկարը՝ կից: Իմ կողմից հուլիսի 24-ին հղված նամակը: Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում բազմիցս ականատես եմ եղել մի երևույթի, երբ ավտոբուսներում կախված են օտար պետությունների դրոշներ: Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները: Եղել են դեպքեր, երբ անձամբ կապվել եմ երթուղին սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ, սակայն նման անհատական մոտեցումն անարդյունավետ է, քանի որ այս խնդիրը կրում է համակարգային բնույթ և պահանջում է համակարգային լուծում: Ուստի հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմում եմ Ձեզ հրահանգավորելու համապատասխան ստորաբաժանումներին, մասնավորապես՝ Տրանսպորտի վարչությանը, երթուղային գծերը սպասարկող ընկերությունների ղեկավարության միջոցով այս արատավոր երևույթին վերջ դնելու համար»: [b]հարգանքով՝ Արայիկ Հարությունյան Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր