ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել արաբական 3 երկրներին միավորվել ընդդեմ «Իրանից եկող սպառնալիքի»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները պետք է միավորվեն, որպեսզի հակազդեն Իրանից եկող սպառնալիքին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սպիտակ Տունը։
Նշվում է, որ Թրամփն այդ հարցով հեռախոսային զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Սալման Ալ-Սաուդի, ԱՄԷ-ի թագաժառանգ Մուհամմեդ բեն Զեյդ Ալ Նահայանի և Քաթարի էմիր Թամ բեն Համադ Ալ Թանիի հետ։
«Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և արաբական գործընկեր-պետությունների միջև միասնությունը անհրաժեշտ է՝ հակազդելու համար իրանական սպառնալիքին»,-ասված է Սպիտակ Տան հայտարարության մեջ։