Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են ընթացիկ աշխատանքների մասին և ստացել Նախագահի համապատասխան հանձնարարականները դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: