Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Cube-ը և ВАЗ 21130-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների շրջանաձև հատվածում բախվել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Nissan Cube մակնիշի 35 DT 027 համարանիշի և 25-ամյա Հակոբ Այվազյանի վարած ВАЗ 21130 մակնիշի 35 FM 932 ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի