19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն է. Արծրուն Հովհաննիսյան
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արեւելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: