Պոլ Պոգբա. Հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» մերժեցի «Ռեալին»
«Մանչեսթեր Յունայթեդի» կսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ «Յուվենտուսից» Անգլիա վերադառնալուց առաջ կարող էր տեղափոխվել «Ռեալ»:
«Ես իսկապես առաջարկ ունեի «Ռեալից», մտածում էի դրա վրա, որպեսզի տեղափոխվեմ այնտեղ, սակայն միևնույն ժամանակ մտածում էի «ՄՅՈւ»-ի մասին:
Բայց այդ զգացողությունը միշտ իմ սրտում կար: Այն ինձ հուշեց, որ ես պետք է վերադառնամ «ՄՅՈւ»: Չէի գիտակցում, թե ինչ կլինի:
Բայց արդյունքում ես դա արեցի և չեմ զղջում: Երբեք չեմ զղջացել իմ ընտրության համար», ասել է Պոգբան: