Սախալինի գլխավոր տոնածառը հրդեհվել է Ամանորի գիշերը. քաղաքացիները խուճապի չեն մատնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յուժնո-Սախալինսկ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված արհեստական տոնածառը հրդեհվել է. տեղական ժամանակով ժամը գիշերվա 2:00-ին հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 25 մետրանոց տոնածառն ամբողջությամբ վառվել է: Հաղորդում է RT-ն:
Միջադեպի ականատեսներ են դարձել մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք մասնակցել են Նոր տարվա տոնակատարություններին: Հատկանշական է, որ հանկարծակի բռնկված հրդեհը չի վախեցրել միջոցառումների կազմակերպիչներին և նշողներին: Մարդիկ կոչ են արել խուճապի չմատնվել և չմոտենալ վառվող տոնածառին:
Հրդեհման նախնական պատճառ է համարվում հրավառությունը: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: