«Կես գնով ռեցեպտներ, Էստի՜ համեցեք..» Մկոյի հեգնական գրառումը՝ դեղերի դուրս գրման մասին նոր օրենքի վերաբերյալ
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, արձագանքել է մեծ քննադատություններ առաջացրած «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքին։
Այդ կապակցությամբ դերասանը Instagram-ի իր [url=https://www.instagram.com/p/Bf06EXKlygy/?taken-by=mkrtich.arzumanyan]էջում [/url]գրառել է. «Կես գնով ռեցեպտներ։ Էստի՜ համեցեք …»։
Հիշեցնենք, որ մարտի 1-ից որոշ խմբի դեղեր բաց են թողնվում դեղատոմսով։ Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։