Էրնեստո Վալվերդե. Մեզ չպետք խնայենք «Ատլետիկոյին» հաղթելու համար
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը:
««Ատլետիկոյի» դեմ խաղը՝ դա ուշադրություն գրավող հանդիպում է: Երկու թիմերն էլ ուժեղ են, և երեք միավորը շատ թանկ արժեն:
«Բարսելոնան» խաղադաշտում իրեն չպետք է խնայի, որպեսզի այդ խաղում հաղթանակ տանի:
Մենք վստահ ենք, որ «Կամպ Նոուն» այս կարևոր խաղին ճիշտ կմոտենա: Երկրպագուներն իրենց աղմկոտ կպահեն, դա երաշխավորված է», ասել է Վալվերդեն:
Հանդիպումը կկայանա մարտի 4-ին: