Անտոնիո Կոնտե. «Մանչեսթեր Սիթին» շատ փող է ծախսում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին»:
««Մանչեսթեր Սիթին»շատ փող ծախսելու հնարավորություն ունի: Երբ ակումբը իրար է միացնում հետևյալ բաղադրիչները. լավ մարզիչ, տրանսֆերների համար մեծ քանակությամբ գումար, համապատասխան ամբիցիաներ, ապա դա վերջնական արդյունք է տալիս», ասել է իտալացին:
Ավելի վաղ Կոնտեն բազմիցս քննադատական արտահայտություններ էր իրեն թույլ տվել «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության մասին: