Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենա «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» հանդիսավոր բացումը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենա «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» հանդիսավոր բացումը:
Այն տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին կոնսերվատորիայի շենքի 3-րդ հարկի դահլիճում՝ լաբորատորիայում: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային շրջանակներում նորարակական տեխնոլոգիաների ներդման և կրթական ծրագրերի վերամշակման միջոցով արդիականացնում է երաժշտական կրթական գործընթացը:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» (Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավման նպատակով) ծրագիրը համահունչ է Եվրոպականբարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև Բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին:
Նորարական երաժշտական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին:Լաբորատորիայի ընդգրկումը կրթական գործընթացներում կնպաստի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողներիհետագա զարգացմանը:
Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը:
[b]Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա [/b]