Մայիսի 9-ին մասնակցենք «Հայաստանի անմահ գունդ» քայլերթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 9-ին՝ մեծ հաղթանակների օրը, հիշենք մեր պատմության փառապանծ էջերը կերտած հայորդիներին։ «Անմահ գունդը» խորագրով քայլերթ՝ Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և քառօրյա պատերազմի հերոսների հիշատակի ոգեկոչում։ Վեր պարզենք մեր հերոսների նկարները՝ մեր երախտիքը հայտնելով։
Քայլերթին մասնակցելու, ինչպես նաև նկարների պատրաստման և այլ հարցերով կարող եք դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպությանը, գրելով ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային փոստին, կամ զանգահարել 091 81 88 82 հեռախոսահամարին:
Քայլերթի մեկնարկը՝ մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից։ Մասնակցեք քայլերթին ձեր հերոսների լուսանկարներով, վառ պահեք նրանցից յուրաքանչյուրի հիշատակը:
Կազմակերպիչներ՝ «Հայաստանի Անմահ գունդ» Հայրենասիրական Հասարակական Կազմակերպություն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, Հայաստանի Պաշտպանության Նախարարություն: