Զինեդին Զիդան. Ո՞ւմ գոլն էր ավելի գեղեցիկ. ի՞մը, թե՞ Ռոնալդուինը. միանշանակ՝ իմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի»» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի գոլը՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում՝ «Յուվենտուսի» հետ առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/04/1092932/]խաղում[/url] (3:0):
«Ես «Ռեալի» մարզիչն եմ, բայց ես նաև ֆուտբոլային երկրպագու եմ: Ես տեսա այդ գոլը, դա իսկական նվեր էր:
Երջանիկ եմ, որ նա նման գոլ է խփել: Նա առանձնահատուկ խաղացող է, քանի որ առանձնահատուկ բաներ է անում:
Ուրախ եմ նրա համար և ուրախ, որ մեր թիմում է: «Յուվենտուսի» նկատմամբ նման հաշվով հաղթանակը հազվադեպ է պատահում», ասել է Զիդանը:
Ո՞ւմ գոլն էր ավելի գեղեցիկ. ի՞մը՝ ՉԼ-ի եզրափակիչում, թե՞ Ռոնալդուինը. իմը, միանշանակ՝ իմը», ասել է Զիդանը: