211652_close_icon
views-count8217 դիտում article-date 20:50 05-05-2018

Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 28%-ով պակասել են. ՊԵԿ

2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: Ընդ որում, մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը նվազել է 53%-ով: Եթե հաշվի առնենք ԲՍ ստուգումներով պակասեցումները և բողոքարկված ակտերով արձանագրված գումարների նվազեցումները, ինչպես նաև հանենք 100 մլն դրամից ավելի գումար արձանագրված և խախտումներ չարձանագրված ստուգման ակտերը, ապա արդյունքում ստացվում է, որ նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ ԲՍ ստուգումների քանակը նվազել է 31%-ով, փոխարենը մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարն աճել է 103%-ով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նմանատիպ նյութեր