211652_close_icon
views-count4966 դիտում article-date 19:02 06-06-2018

Բացահայտվեց հերթական բնակարանային գողությունը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 13.10-ին, Երևանի Օդեսայի փողոցի թիվ 40 հասցեի մոտից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իր ծանոթ, 1991 թ. ծնված Անժելա Ա.-ի պայուսակից գողացել է նրա վարձակալած` Ռոստովյան փողոցի 27 շենքի բնակարանի մուտքի դռան բանալին և հունիսի 1-ին, ժամը 00.05-ին, այդ բնակարանից գողացել է 300.000 դրամ և ոսկյա զարդեր: Հովհաննես Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր