211652_close_icon
views-count42036 դիտում article-date 18:11 06-06-2018

ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. Սպիտակում և Վանաձորում ուժգնությունը կազմել է 5-6 բալ

Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Նմանատիպ նյութեր