Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն:
«Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով՝ Ա. Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Ա. Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:
Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն նախկին պատգամավորի տնից ոչինչ չի տեղափոխել, իսկ Ա. Մովսիսյանին տարել են ավտոմեքենայով: