211652_close_icon
views-count13413 դիտում article-date 11:20 22-06-2018

Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել. Tert.am

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am–ին հայտնեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: «Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել Մովսիսյանը գնացել ա հիվանդանոց»,- մանրամասնեց գյուղապետը՝ պատասխանելով հարցին, թե Մովսիսյանը չի պատմել, թե ինչ են հայտնաբերել իր տանն ու ինչու էր տարվել ԱԱԾ: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/22/Araqel-Movsisyan/2721391]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր