Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հունիսի 21-ին, ժամը 04:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ հանրային լողափի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-benz C 180» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր):