Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հունիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ձորում՝ 500 քմ, Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցի մոտակայքում՝ 5000 քմ, Արարատի մարզի Ազատավան գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և հարակից այգում՝ մոտ 500 քմ խաղողի վազ, Դարբնիկ գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում՝ մոտ 1000 քմ և Արարատ քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկ տարածք:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: