Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 24-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 159 շենքի երեսպատման սալիկը պոկվել և ընկել է, առկա է այլ սալիկների ընկնելու վտանգ, կա կայանած ավտոմեքենա (վնասված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պոկվել է երեսպատման սալիկը՝ մասամբ (մոտ 0,2 քմ), այլ սալիկների ընկնելու վտանգ ներկա պահին չկա: Շենքի բակում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարաները սահմանազատել են տարածքը: