211652_close_icon
views-count1733 դիտում article-date 14:23 07-07-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հուլիսի 6-ին, ժամը 19:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասուցի Դավթի փողոցի թիվ 70/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Պ.-ին (ծնված 1939 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հուլիսի 6-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն (շարժունակության հետ խնդիր ունեցող) բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Զ. Մ.-ին (ծնված 1926 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հուլիսի 6-ին, ժամը 17:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Ա. Թ.-ին (ծնված 1993 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հուլիսի 6-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Մ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հուլիսի 6-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Բ. Ս.-ին (1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր