Ռուսաստան-Խորվաթիա խաղից առաջ Սոչիում աննախադեպ տեղումներ են գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոչիում, որտեղ այսօր ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչ փուլում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպի Խորվաթիայի հետ, առատ անձրևներ են տեղացել, որոնք հեղեղել են փողոցները, մեքենաներն ու տները:
Տեղումները խնդիրներ են առաջացրել նույնիսկ օդանավակայանում: Սոչի ժամանող չորս չվերթներ ստիպված են եղել վայրէջք կատարել պահեստային օդանավակայաններում:
Ջուրը հեղեղել է նաև հենց օդանավակայանի շենքը: Հազարավոր ուղևորներ չեն կարողացել մեկնել իրենց չվերթներով:
Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին: