211652_close_icon
views-count4564 դիտում article-date 17:05 28-07-2018

Դրամապանակների գողությունները բացահայտվեցին

Հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդվել էր թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էին գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին, ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն երկու կանանցից ևս ահազանգեր ստացվեցին թիվ 27 և թիվ 46 երթուղիների ավտոբուսների սրահում պայուսակներից դրամապանակներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված երկու գողությունները նույնպես կատարել է Հարություն Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր