Պաշտոնական. «Չելսին» 80 մլն եվրոյով ձեռք բերեց Կեպային. վերջինս դարձավ պատմության ամենաթանկ իսպանացի խաղացողը
Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպոն կարիերան կշարունակի «Չելսիում»: Իսպանական ակումբը պաշտոնապես հաստատե 23-ամյա դարպասապահի տրանսֆերը:
Լոնդոնցիները խաղացողի համար վճարել են 80 մլն եվրո. նման գումար էր ամրագրված նրա պայմանագրում՝ որպես հրաժարագին:
Այսպիսով, Կեպան դարձավ պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը, ինչպես նաև ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ հունվարին «Ռեալը» պատրաստվում էր 20 մլն եվրոյով «Ատլետիկից» ձեռք բերել Կեպային, սակայն վերջինս բասկերի հետ երկարաձգեց պայմանագիրը, իսկ նրա հրաժարագինը աճեց չորս անգամ:
Սա էլ իր հերթին նշանակում է, որ «Չելսին» արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ իր հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան կհեռանա թիմից և մեծ հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»: