Պոգբան թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ ակումբից:
Հեռանալու իր ցանկության մասին 25-ամյա ֆուտբոլիստը հայտնել է թիմակիցներին և գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին:
Բոլոր դեպքերում, ակումբում պնդում են, որ ֆրանսիացին չի վաճառվի, քանի որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, իսկ այն փակվում է օգոստոսի 9-ին, նրան փոխարինող գտնելը հնարավոր չէր:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Պոգբային ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան», սակայն «ՄՅՈւ»-ն մերժել է կատալոնացիների առաջարկը:
«Բարսելոնան» Պոգբայի դիմաց առաջարկել էր պաշտպան Յերի Մինային, կիսապաշտպան Անդրե Գոմեշին և մոտ 45 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Պոգբային զայրացրել էին «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, որը վերջերս հայտարարել էր, թե Պոգբան ԱԱ-2018-ում՝ իր հավաքականի կազմում շատ ավելի լավ էր խաղում, քան՝ նախորդ մրցաշրջանում անգլիական թիմում: