Հարի Քեյնի ընտանիքում երկրորդ աղջիկը ծնվեց
Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտնել է իր ընտանիքում երկրորդ երեխայի ծննդյան մասին:
25-ամյա ֆուտբոլիստի կինը՝ Քեյթ Գուդլենդն այսօր աղջիկ է ունեցել:
«Հրաշալի համալրում ընտանիքում: Վիվիեն Ջեյն Քեյն: Հպարտանում եմ քեզանով, Քեյթ: Զարմանալի և առանց ցավերի ծնունդ էր», գրել է Քեյնը իր ինստագրամում:
Զույգի առաջին դուստրը՝ Այվի Ջեյնը Քեյնը, ծնվել է 2017-ի հունվարին: