Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին [url=https://echo.msk.ru/programs/beseda/2253958-echo/]Эхо Москвы[/url] ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում:
Վրաստանի նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը: Նա նաև նշել է, որ Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը, սակայն հավելել է, որ դրա համար դեռ ուշ չէ:
«Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-հավելել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն ճիշտ օգտագործի: