Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Կիեւում Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցու տոնը, որը նախկինում գոյություն ուներ Պոդոլում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիեւի համայնքի եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչները:
Եկեղեցական օրը Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Գարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել եւ աղոթք կարդացել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ, ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, յուրաքանչյուր պատմական եւ մշակութային օբյեկտ մեզ համար կարեւոր է:
«Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ տարածելու համար»: