Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի անփառունակ խաղը Մակեդոնիայում ավարտվեց պարտությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգերի լիգայի 2-րդ տուրում Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին:
Չգիտենք էլ, ինչ ասենք. կարծես մեր հավաքականի տղաները փլավ կերած լինեին, կամ գիշերը լավ չէին քնել, այնքան անատամ ու հոգնած տեսք ունեին: Երկու մետրի վրա փոխանցում չէին կարողանում կատարել, անընդհատ սխալվում էին ամենապարզունակ դրվագներում:
Մակեդոնացիները խաղացին այնքանով, որքանով դա հնարավոր էր, իրենց պահերը օգտագործեցին, ունեին առաջատար՝ ի դեմս Գորան Պանդևի, որն էլ դարձավ խաղի հերոսը. գոլ և գոլային փոխանցում: Մեր մոտ այդպիսի առաջատար չգտնվեց:
Այսպիսով, Մակեդոնիան 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում և ստանձնում է խմբում առաջատարի դիրքերը:
[b]Ազգերի լիգա, 2-րդ տուր, C դիվիզիոն, 4-րդ խումբ
[/b]
Մակեդոնիա – Հայաստան՝ 2:0
Էզգիան Ալիոսկի, 13, Գորան Պանդեւ, 59