Երևանի վարչական շրջանները կունենան նոր ղեկավարներ
Երևանի վարչական շրջանները շուտով նոր ղեկավարներ կունենան: Այս մասին ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք ունենք վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, որոնց մասին շուտով կիմանաք»,-ընդգծեց նա:
Նաև վստահեցրեց, որ մայրաքաղաքում հանրային պահանջներին չհամապատասխանող ոչ մի շինություն այլևս չի լինելու: «Մնացած շինությունների մասով ուսումնասիրություններ կանցկացվեն»-ասաց նա: