Վարչապետի խորհրդականը տվյալներ է ներկայացրել Հայաստանում աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները կազմում են մոտ 2 մլն մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտ 1.2 մլն մարդ, որից զբաղված է մոտ 1 մլն մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների, որոնք, ինչպես ինքն է գրել, ԱՎԾ տվյալներն են՝ 1 մլն զբաղվածներից 240 հազարը զբաղված են պետական հատվածում, իսկ 340 հազարը՝ գյուղացիական տնտեսություններ։
Արտակ Մանուկյանը նաև գրել է, որ 2017թ. տարեվերջին ընդհանուր թոշակառուների թիվը կազմել է շուրջ 458 հազար, միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 40 հազար դրամ:
Նույն ժամանակահատվածում շուրջ 100 հազար է կազմել ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը, նպաստի միջին չափը շուրջ 31000 դրամ, մեկ ընտանիքի անդամների միջին թիվը 3․5 է