Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ներկայացրել է Դավոս կատարած իր այցի մանրամասները
Վարչապետը Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 2-ին, «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ներկայացրել է Դավոս կատարած իր այցի մանրամասները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը նիստի կեսից դուրս էր եկել:
Նա նշեց, որ քննարկվել են նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: