Այս շենքը Սինգապուրում է և սա ապագան է. լուսանկար
Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆո Զարբաբյանն իր էջում գրել է.
«Տեսեք, այժմ ճանապարհներ են փնտրում, որպեսզի շենքերը դարձնեն հնարավորին էկո: Այսինքն դրանք պետք է լինեն խնայող:
Օրինակ՝ այս շենքերում բացի նրանից, որ կա շատ կանաչ, կա նաև ջրի, արևի լույսի, աղբի վերամշակման համակարգ: Այսինքն՝ անձրևի ջուրն օգտագործվում է ինչպես ոռոգման, այնպես էլ զուգարաններում օգտագործման համար:
Իսկ արևի լույսը այնպես է կլանվում շենքի կողմից, որ էլեկտարէներգիայի օգտագործումը մինիմալի հասցվի:
Ասում են՝ անգամ էլեկտրաէներգայի և ջրի մատակարարները եկել և ստուգել են հաշվիչները, որպեսզի համոզվեն, որ իրենց չեն խաբում:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Սինգապուրը, ում այսօր պատկանում է ապագան, ժամանակին Հայաստանից շատ ավելի տխուր տնտեսական վիճակում գտնվող երկիր էր: Էսպիսի նախագծերի շնորհիվ առաջ գնաց»: