Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):
Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է:
Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: