Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 3-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Է. Բ.-ին (ծնված 1954 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: