Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Մարտի 13-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի Արշիլ Գորկու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes C մակնիշի ավտոմեքենան:
***
Մարտի 13-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes E350» մակնիշի դուրս են բերել արգելափակումից: