ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Պյոտր Սվիտալսկի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական Միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք լիովին առաջնորդում են այս գործընթացը:
«Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-հավելեց Պ. Սվիտալսկին: