«Վալենսիան» 77 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել՝ հաղթելով «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վալենսիան» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է «Ռեալին»:
Մարսելինոյի թիմը շարունակեց իր անպարտելի հանդիպումների շարքը մինչև 17-ի: Այդպիսով, ակումբը գերազանցեց իր ռեկորդը, որը գրանցել էր 77 տարի առաջ:
1941/42 մրցաշրջանում «Վալենսիան» բոլոր մրցաշարերում 16 խաղ անընդմեջ չէր պարտվում:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Վալենսիան» Մարսելինոյի ղեկավարությամբ չէր պարտվել 15 խաղում: