Կամավոր հանձնել էր ինքնաշեն հրացան ու փամփուշտ
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 19.20-ին, Զոլաքար գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար հարմարեցված ինքնաշեն հրացան և նույն տրամաչափի 2 փամփուշտ։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]