Երեկ Հայաստանի որոշ վայրերում մեկ ամսվա անձրև է տեղացել․ Գագիկ Սուրենյան
Երեկ հանրապետության առանձին վայրերում դիտվել է 35-40մմ անձրև, որը հավասար է Արարատի կամ Արմավիրի ամբողջ մայիս ամսվա տեղումների քանակի նորմային։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։