Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 7 զոհ
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուր տեղեկություններով՝ կործանման հետևանքով զոոհվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին:
Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է Վենեսուելայի Զինված ուժերին: Բոլոր զոհերը եղել են սպաներ:
Ավիավթարի պատճառների մասին դեռևս չկան տեղեկություններ:
Ուղղաթիռը կործանվել է Օրիպոտոյի ուղղաթիռային հարթակի հարևանությամբ: