Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 5-ին, ժամը 10:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Կ.Ս.-ին (ծնված 1947 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն։