Երևանում, Կապանում և Աշտարակում հայտնաբերված 6 օձերը փրկարարները տեղափոխել են անվտանգ վայր
Հունիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 սահնօձ, 3 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: